Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է

«Թեյի միջազգային օրը» համեմատաբար երիտասարդ տոն է:

«Թեյի օր» նշելու գաղափարը սավառնում էր օդում շատ տարիներ, սակայն միայն հնդկական Մումբայում  և բրազիլական  Պորտու Ալեգրիում  միջազգային հասարակական ֆորումներում քննարկումներից հետո համապատասխանաբար 2004 և 2005 թվականներին «դեկտեմբերի 15» ամսաթիվն սկսեց անվանվել «Թեյի միջազգային օր»:

«Թեյի միջազգային օր» նշելու նպատակը հասարակության և քաղաքական գործիչների ուշադրության հրավիրումն էր թեյի առևտրի խնդիրներին, թեյի արտադրությամբ զբաղվող աշխատողների դիրքին, դժվարություններին, որոնք ծագում են մանր արտադրողների և մեծ ընկերությունների պայքարում, ինչպես նաև այս ըմպելիքի աշխարհում տարածմանը:

Նաև դեկտեմբերի 15-ին էր ընդունվել «Թեյի մշակման ոլորտում աշխատողների իրավունքների միջազգային դեկլարացիան» :

«Թեյի միջազգային օրը» լայնորեն նշվում է Հնդկաստանում, Շրի Լանկայում:

Այս թեմայով
am