Հրդեհ Ստամբուլի քիմիական գործարանում․ կան տուժածներ

Ստամբուլի քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ, այդ թվում 2 հրշեջ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով քաղաքապետի հայտարարությանը։

Նշվում է, որ փրկարարները վնասվածքներ են ստացել այն պատճառով, որ շենքի պատից մետաղի վիթխարի մի կտոր ընկել է բեռնատարի վրա, որում գտնվել է հրշեջ բրիգադը։

Բացի այդ, 5 այլ հրշեջներ լրջորեն տուժել են ծխից և անհապաղ տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ։

Հրդեհը տեղի է ունեցել Ստամբուլի ասիական հատվածում՝ Տուզլա շրջանի Օրհանլը արդյունաբերական գոտում։

Կրակի դեմ պայքարել է 138 մարդ և 48 միավոր հատուկ տեխնիկա։ Հրդեհի հետևանքով գործարանում տեղի են ունեցել փոքր պայթյուններ, որոնցից մեկի հետևանքով հրշեջ մեքենան բռնկվել է։ Գործարանի կայանատեղիում գտնված մեքենաները նույնպես այրվել են։

Այս թեմայով
am