Ազգային ժողովի կայքում ԱԺ նախագահը դեռևս Հովիկ Աբրահամյանն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնաբերեցինք, որ Ազգային ժողովի կայքում ԱԺ նախագահը դեռևս Հովիկ Աբրահամյանն է։ «ԱԺ նախագահի կարգադրություններ» բաժնում տեղադրվել էր մի փաստաթուղթ, որով հայտնում են 2019 թ․ սեպտեմբերի 20-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին, օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցն է։

Կարգադրության տակ ստորագրված՝ «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան», ինչից պարզ է դառնում, որ ԱԺ աշխատակազմում ուղղակի «քոփի-փեստ» են անում հին փաստաթղթերը՝ առանց իրենց նեղություն տալու ստուգել տեքստում առկա անունները, ամսաթվերը, բովանդակությունը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am