Վանեցյանի մասին Փաշինյանի հարգալից խոսքերը պայմանավորված էին նաև գեներալների նկատմամբ հարգանքով. Աղաջանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում ընդունել հեռացնել և՛ Արթուր Վանեցյանին, և՛ Վալերի Օսիպյանին: ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ այսօրվա զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավարը հատուկ շեշտեց, որ իրենք կարևորում են, որ սա արձանագրվի:

Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Փաշինյանի և Վանեցյանի ասածների մեջ անհամապատասխանությունները և Վանեցյանի ազատման մասին Փաշինյանի ասած խոսքերը հարգալից են եղել նաև գեներալների նկատմամբ Փաշինյանի հարգանքով պայմանավորված:

«Վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել աշխատանքից, և նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել: Եվ նրանք ներկայացրել են դիմում»,- ասաց Աղաջանյանը:

Այս թեմայով
am