Իմքայլականները Փաշինյանի գլխավորությամբ փորձում են ԱԱԾ պետ եւ ոստիկանապետ գտնել

ՔՊ գրասենյակում ընթանում է վարչության նիստը, որին քիչ առաջ միացավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով այսօրվա օրակարգում քննարկվելու է կառույցներում ղեկավարների նշանակման հարցը:


Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարականի դիմում էր ներակայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ երեկ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ավելի վաղ հայտնեցինք, որ Վալերի Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։

Այս թեմայով
am