Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ տնօրենի հեռանալու մասին։

Մեզ պատմեցին, որ վարչապետը խոսել է նաև Ամուլսարի հանքը գործարկելու մասին և շեշտել է ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, իսկ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հետ կապված: Վարչապետը զայրացել է և հայտարարել, որ եթե նա ի վիճակի չէ, օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Ավարտին որոշվել է, որ Օսիպյանը հրաժարականի դիմում կներկայացնի։

Այսօր կհրապարակվի հրամանագիրը»։

Այս թեմայով
am