Օսիպյանը կհեռանա

«Քիչ առաջ տեղեկացանք, որ, ինչպես եւ կանխատեսել էինք, հրաժարականի դիմում է գրել նաեւ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հրամանագիրը կհրապարակվի վաղը։

Հերթը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն է։ Այսօր Անվտանգության խորհրդում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ պետի հեռանալու մասին։ Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին եւ շեշտել է դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով ամեն գնով բացել ճանապարհը եւ օժանդակել հանքի գործարկմանը։

Մեզ պատմեցին, որ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, այդ օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Խոսակցությունն ընթացել է այնպես, որ ավարտին Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, կամ՝ խոստացել է դիմում գրել։ Վաղը, մեր աղբյուրների պնդմամբ, կհրապարակվի նրա ազատման հրամանագիրը»:

Գրում է՝ Hraparak.am-ը

 

Այս թեմայով
am