Երևանում շարունակվում են Մոսկվայի հիմնադրման 872-ամյակին նվիրված միջոցառումները

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի շրջանակներում Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը նշել է, որ առաջին անգամ Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումները տեղի են ունեցել Մոսկվայի տնից դուրս՝ Երևանի 9 հրապարակներում.

«Հրապարակներից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը: Հատկապես տպավորիչ էին Ազնավուրի հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջոցառումները: Մարդիկ կարող էին տեսնել և հպվել ռուսական մշակույթին»:

Վահրամ Կարապետյանի խոսքերով՝ հայկական և ռուսական մշակույթները շատ տեղերում միահյուսված են և Մոսկվայի տան առաքելությունն է՝ Երևանի և Մոսկվայի միջև մշակութային հաղորդակցություն իրականացնել:

Այս թեմայով
am