«Գահերի խաղը»-ը «Էմմի» մրցանակաբաշխության պատմության ընթացքում ամենամեծ թվով անվանակարգերում առաջադրվածն է

Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխության երկօրյա արարողությունը: Այդ մասին հաղորդվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:

Առաջադրվելով միանգամից 32 անվանակարգերում՝ «Գահերի խաղը»-ը հաղթել է միանգամից տասը անվանակարգերում:

Այն Creative Arts անվանակարգում ճանաչվել է լավագույնը:

Սերիալը պարգևատրվել է նաև լավագույն դերասանական կազմի, լավագույն տեսողական էֆեկտների, լավագույն զգեստների, լավագույն դիմահարդարման, լավագույն սաունդթրեքի, ձայնային աշխատանքի և այլնի համար: Բացի այդ, «Գահերի խաղը»-ը դարձել է մեկ տարվա ընթացքում ամենաշատ նոմինացվածը ոչ միայն 2019 թվականին, այլև մրցանակաբաշխության ամբողջ պատմության ընթացքում:

«National Geographic»-ի «Free Solo» վավերագրական ֆիլմը նույնպես արժանացել է յոթ մրցանակի: «Զարմանալի տիկին Մեյզել» կատակերգական սերիալը վեց մրցանակ է ստացել:

Մրցանակ է ստացել նաև «Queer Eye» հեռուստահաղորդումը, «Մեր մոլորակը» սերիալը, «Լքելով Նեվերլենդը» ժապավենը: Եվս յոթ մրցանակ ստացել է «Չեռնոբիլ» սերիալը:

2019-ին «Էմմի» մրցանակաբաշխության ամենածեր հաղթողը դարձել է 97-ամյա գրող և պրոդյուսեր Նորման Լիրը:

Ամերիկացի շեֆ-խոհարար, գրող և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը հետմահու մրցանակ է ստացել  CNN-ի՝ «Էնթոնի Բուրդեն» ծրագրի համար:

Այս թեմայով
am