Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17:07-ին:

Այս թեմայով
am