Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին, կեսգիշերն անց, իրենց տան մոտ, ալկոհոլի ազդեցության տակ, «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել:

Բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս թեմայով
am