ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. կա զոհ ու վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Волга մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ ճանապարհին մահացել է: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաների հետ դուրս են բերել վիրավորներին և մինչ բժիշկների ժամանումը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել նրանց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հետընթաց է կատարել, ապա փորձել շրջադարձ կատարել՝ չպահպանելով անվտանգության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել Волга-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ ու բախումից հետո Волга-ն դուրս է եկել երթևեկելի գոտի և բախվել «Բարդիներ» ռեստորանային համալիրի շինության պատին:

 

Այս թեմայով
am