Մի պիցցա էլ Դաշնակցությանը

Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես՝ նշել է. «Դաշնակցությունը, լինելով հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը գնահատում է խիստ վտանգավոր:

Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված արդարադատություն իրականացնելու առաքելությանը»:

ՉԻ. Բայց խոստովանենք, ծիծաղելի է հնչում, որ ՀՅԴ-ն իրեն համարում է հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ: 

Դեռ մի կողմ թողնենք 1990-ականներին ՀՅԴ-ի գործունեությունը, երբ Արցախում օրհասական պատերազմ է, նրանք Երևանում օրումեջ հանրահավաքներ էին անում, զինված խմբավորումներ ստեղծում:

Իսկ ահա վերջին 20 տարում Դաշնակցությունը հանդես է եկել ու մինչև հիմա էլ գալիս է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ: Որովհետև 20 տարի կերել են նրանց ուղարկած պիցցան, սպասարկել նրանց շահերը: 

Իսկ ինչ վերաբերում է դատավորներին ուղղված կոչին, այն ուշացած է. դա պետք է արվեր 2008-ին, երբ դատավորները, կատարելով իշխանությունների հրահանգները, հարյուրավոր անմեղ մարդկանց բանտերն էին նետում: 

4rd.am

Այս թեմայով
am