Խռովությունն այնքան շատացավ, որ գնալով մի կտոր հացն էլ չի ուտվում, որովհետև այնքա՜ն թույն ու ատելություն խառնվեց օրվա հացին

Շարունակելով Բորիս ՆԵՄՑՈՎԻՆ

Ամենակարևորը մեր միջի խռովարարի հետ հաշտվելն ու լեզու գտնելն է : Խռովությունները մեր մեջ ծնվում են անզորությունից, անզորությունը ` հրապարակներում պարապությունից, հրաշքներին սպասելուց ու ա՛յն հավատից ,որ ինչ- որ մեկը գալու է ու մեր փոխարեն լուծի մեր օրվա հացի խնդիրը : Խռովությունն այնքան շատացավ, որ գնալով մի կտոր հացն էլ չի ուտվում, որովհետև այնքա՜ն թույն ու ատելություն խառնվեց օրվա հացին :

Գլոբալ փոփոխության կամ հեղափոխության կարելի է մասնակցել մեկ անգամ, իսկ իրական հրաշքներ կատարվում են ամեն օր մեր կյանքը փոխելով : Երբ Մանեժի հրապարակում միլիոնավոր մարդիկ էին հավաքվել ու պահանջում էին վերջ դնել կոմունիզմին և մարդկանց ազատություն տալ, դա իսկապես անկեղծ մղում էր։

Բայց... մարդիկ հաղթեցին կոմունիզմն ու հիասթափվեցին։ Մեր ժողովրդի` հրաշքի նկատմամբ հավատքն անսահման է, հենց այդ պատճառով էլ մեզ համար Հարության տոնն ավելի կարևոր է, քան Սուրբ Ծնունդը։

Ողջ բողոքական աշխարհում Սուրբ Ծնունդն ամենակարևոր տոնն է, իսկ մեզ մոտ ամենակարևորը Զատիկն է, քանի որ Քրիստոսի հարությունն է հենց ինքը` հրաշքը։ Կոմունիզմն ավարտվեց, իսկ հրաշքն այդպես էլ տեղի չունեցավ. նույն աղբի մեջ ենք ապրում։ Ինչի՞ համար էինք պայքարում։

Բորիս Նեմցով «Խռովարարի խոստովանությունը» գրքից

Գրում է Արմեն Ավետյանը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով
am