Վանեցյանի գործունեությանը մեր գնահատականը բացասական չէ․ Տոնոյան

Զարմանալի և տարօրինակ է, որ մինչև երեկ Արթուր Վանեցյանին գովեստի խոսքեր էին ասվում և նրա պատվին դիֆերամբներ էին ձոնում, իսկ այսօր արդեն դարձել է քննադատության թիրախ, ամենաբուռն քննադատության և որակումների է արժանանում։ Այս հարցի վրա այսօր ուշադրություն հրավիրեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Պատգամավորը հույս հայտնեց, որ Վանեցյանը լույս կսփռի այս գործընթացի վրա և կասի, թե ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում։ Նույն կերպ Տոնոյանը հույս ունի, որ իշխանությունները նույնպես լույս կսփռեն իրավիճակի վրա։

«Այս ընթացքում աշխատանքին հետևել ենք։ Բանականաբար, ԱԱԾ-ն այն կառույցն է, որի ՕԳԳ-ն գնահատելը շատ դժվար է, որովհետև ազգային անվտանգության հետ գործ ունենք։ Էսպես, պարոն Վանեցյանի գործողությունների, գործունեության հետ կապված մեր գնահատականը , համենայնդեպս, բացասական չէ», – ասաց պատգամավորը։

Այս թեմայով
am