ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամներին։

ՍԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։


Երկուստեք կարեւորվել է միջազգային գործընկերների աջակցությունն ու խորհրդատվությունը այդ բարեփոխումների իրականացման գործում:

Այս թեմայով
am