«Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է». Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում եռակողմ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Սիրիան ազդեցության ոլորտների բաժանելու անթույլատրելիության մասին, գրում է gazeta.ru-ն:


Ռուսաստանի առաջնորդը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ անվտանգության խնդիրները պետք է լուծվեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա:

Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է։


Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Սիրիայում իրավիճակը:

Այս թեմայով
am