Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի՞ գրավը. դատարանը սեպտեմբերի 20-ին կհրապարակի որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։

Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց փաստաբանները։

Այս թեմայով
am