Մխիթարյանի տրանսֆերի միջոցով քենիացի կորած տղան գտնվել է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը հռոմեական ակումբ նպաստել է, որ քենիացի 13-ամյա տղան վերամիավորվի ընտանիքի հետ։ Երեխան համարվում էր անհետ կորած: Այս մասին հաղորդել է իտալական ակումբի մամլո ծառայությունը:

«Ռոման» յուրաքանչյուր տրանսֆերի մասին հայտարարելիս տեսահոլովակով ներկայացրել է նաև այն երեխաների լուսանկարները, որոնք անհետ կորած են համարվում։

«Փայլուն նորություն: Հենրիխ Մխիթարյանին ներկայացնելու տեսահոլովակի անոնսի մեջ ցուցադրված 13-ամյա քենիացի տղան գտնվել է և վերամիավորվել ընտանիքի հետ: Նրան գտել են Հայաստանի հավաքականի խաղացողի՝ «Ռոմա»-ի կազմում դեբյուտային օրը»,- ասված է թիմի մամուլի ծառայության Twitter-ում:

Այս թեմայով
am