Պուտինի և Զելենսկու հանդիպումը կախված է շփման խմբի արձանագրած արդյունքից. «Коммерсантъ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:

Երկու առաջնորդների հանդիպումը կախված կլինի շփման խմբի նիստի արդյունքներից, որը տեղի կունենա Մինսկում սեպտեմբերի 17-ին: Հստակեցվում է, որ նիստին պլանավորվում է համաձայնեցնել Դոնբասում հակամարտող կողմերի ուժերի դուրսբերման ժամկետները, ինչպես նաև «Շտայնմայերի բանաձևի» հաստատումը և ստորագրումը:

Եթե դա արվի, ապա հոկտեմբերին «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հավանականությունը կհասնի 100%-ի:

Այս թեմայով
am