Մենք դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանի նշանակմանը, բայց որքանո՞վ է «Իմ քայլի» գործընթացը սահմանադրական․ Մարուքյան

Ազգային ժողովի ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից չի ստացել Սահմանադրական դատարանից Հրայր Թովմասյանին հեռացնելու վերաբերյալ նախագիծը, հետևաբար չի կարող մեկնաբանել այն կամ կարծիք հայտնել իրենց միանալ-չմիանալու մասին։ Այս մասին այսօր հայտնեց Էդմոն Մարուքյանը։

«Հիմա էստեղ ես ու տիկին Թանդիլյանն ենք։ Երկուսս էլ դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու ժամանակ՝ որպես «Ելք» դաշինքի պատգամավորներ, և ամբողջ «Ելք» դաշինքը [այդպես է քվեարկել]: Հետևաբար մեզ համար ընդհանրապես բարդություն չի ներկայացնում ևս մեկ անգամ դա անել քվեարկությամբ։ Բայց կարևոր, ֆունդամենտալ հարց կա՝ որքանո՞վ է գործընթացը սահմանադրական, որքանո՞վ է այն ժողովրդավարական», – ասաց Մարուքյանը։

Նա, սակայն, ասաց, որ քանի դեռ չեն ստացել «Իմ քայլի» հիմնավորումները, իրենք չեն արտահայտում դիրքորոշում։

Այս թեմայով
am