ԲՀԿ-ն հիմքեր չի տեսնում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» նախաձեռնությանը միանալու համար

«ԲՀԿ»-ական Արման Աբովյանն ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանելով հարցին՝ արդյո՞ք միանալու են իշխող ուժի նախաձեռնությանը կապված ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հետ, ասաց, որ հարցի շուրջ քննարկումներ ունեցել են ու այդ քննարկումները շարունակվում են:

Հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ խմբակցությունը գործընթաց է սկսում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար:

«ԲՀԿ»-ական Գևորգ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն իր աչքի լույսը չէ, սակայն դա չի խանգարելու իրեն ասել ճշմարտությունը. «ՀՀ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Այս դեպքում «Իմ քայլը» պատգամավորների ձայների 3/5-ով պարտավոր է ներկայացնել նախաձեռնությունը, իսկ թե ինչպիսի որոշում պետք է կայացնել ՍԴ-ն չպետք է կանխակալ կարծիք հայտնել, քանի որ դա ճնշում կհամարվի դատարանի վրա»:

Պետրոսյանը հայտարարեց, որ այս պահին իրենք հիմքեր չեն տեսնում «Իմ քայլի» նախաձեռնությանը միանալու համար, իսկ «ԲՀԿ»-ն չի միանում նախաձեռնություններին, որոնք չունեն հիմք. «Ամեն դեպքում խնդիրը տեղափոխվելու է ՍԴ-ի դաշտ»:

Արման Աբովյանը հայտարարեց, որ խնդիրը շատ հեշտ լուծվող է. «Հարցն այն է, որ իրավական դաշտում լուծում պահանջող խնդիրները պետք է լուծվեն հենց իրավական դաշտից: Իսկ եթե այն դուրս գա իրավական սահմաններից, վտանգ կառաջանա: Սա անձերի, գործընթացների խնդիր չէ: Այստեղ ամենակարևորն այն է, որ Հայաստանում կատարվող ամեն ինչը պետք է լինի բացառապես իրավական դաշտում, օրենքների շրջանակներում: Սա է մեր դիրքորոշումը»:

Այս թեմայով
am