Վար­չա­պե­տը կա´մ բա­նից ան­տե­ղ­յակ է, կա´մ պար­զա­պես ստում է. ի­րա­կա­նում Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու բազ­մա­թիվ ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում­ներ կան

«Իրատեսը» գրում է. «ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ս. թ. սեպ­տեմ­բե­րի 9-ի ֆեյս­բու­քյան իր ու­ղիղ հա­ղորդ­ման կամ լայ­վի ըն­թաց­քում հայ­տա­րա­րեց, որ առն­վազն այս պա­հի դրու­թյամբ մենք չունենք Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու որևէ ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում։

Միան­գա­մից նշեմ, որ վար­չա­պե­տը կամ բա­նից ան­տե­ղյակ է, ին­չը սո­վո­րա­բար բնո­րոշ է բո­լոր նրանց, ով­քեր Քաջ Նա­զա­րի պես տի­րա­նում են երկ­րի ղե­կա­վա­րի ա­թո­ռին, կամ պար­զա­պես ստում է: Ի­րա­կա­նում Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու բազ­մա­թիվ ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում­ներ կան, և հույժ կարևոր է դրանք ներ­կա­յաց­նե­լը, քա­նի որ խն­դի­րը վե­րա­բե­րում է Ա­մուլ­սա­րի հան­քը շա­հա­գոր­ծել-չշա­հա­գոր­ծե­լուն, այլ կերպ ա­սած` հե­ռան­կա­րում Հա­յաս­տա­նի լի­նել-չլի­նե­լուն:

Միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծենք, որ ՀՀ վար­չա­պե­տի և իշ­խա­նու­թյան հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի կող­մից վե­րոն­շյալ հիմ­նա­վո­րում­նե­րը զանց առ­նե­լը, «Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցիտ­նե­րի հան­քա­վայ­րի հան­քար­դյու­նա­հան­ման հա­մա­լի­րի փո­փոխ­ված նա­խագ­ծի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման հաշ­վետ­վու­թյուն» փաս­տաթղ­թի վե­րա­բե­րյալ տր­ված դրա­կան փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան ու­ժը կորց­րած լի­նե­լու պա­րա­գա­յում այդ և մի շարք այլ հիմ­նա­վո­րում­նե­րով հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու փո­խա­րեն, այն թույ­լատ­րե­լը կն­շա­նա­կի հար­վա­ծի տակ դնել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը:

Ա­վե­լին` դա կն­շա­նա­կի հան­ցա­գոր­ծու­թյուն շր­ջա­կա մի­ջա­վայ­րի, բնու­թյան, ՀՀ բնակ­չու­թյան, մեր պե­տու­թյան, իսկ ե­թե պատ­կե­րաց­նենք այն հետևանք­նե­րը, ո­րոնք սպա­սե­լի են տաս­նա­մյակ­ներ հե­տո, ա­պա, խո­շոր հաշ­վով, նաև ողջ հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ: Այն, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա թի­մը բա­նից խայ­տա­ռա­կու­թյան աս­տի­ճա­նի ան­տե­ղյակ են, ա­նա­ռար­կե­լի փաստ է: Այդ կա­պակ­ցու­թյամբ ըն­դա­մե­նը մեկ օ­րի­նակ ներ­կա­յաց­նեմ. 2019 թ. օ­գոս­տո­սի 29-ին ELARD-TRC-ի փոր­ձա­գետ­նե­րի հետ տե­ղի ու­նե­ցած սկայպ-տե­սա­կոն­ֆե­րան­սի ա­վար­տին վար­չա­պե­տը, դի­մե­լով ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյա­նին, ա­սաց. «Պա­րոն Գրի­գո­րյան, ես վեր­ջին հարցն եմ ու­զում Ձեզ տալ: Ես տվել եմ հանձ­նա­րա­րա­կան, որ­պես­զի Բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը էս ամ­բողջ տե­ղե­կատ­վու­թյու­նը, այ­սինքն` մինչև հի­մա ե­ղած տե­ղե­կատ­վու­թյու­նը հիմք ըն­դու­նե­լով, գա եզ­րա­կա­ցու­թյան, թե, ար­դյոք, Ա­մուլ­սա­րի պրո­յեկ­տի հա­մար նոր շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա՞, թե՞ չկա, և Դուք ա­սել եք, ժա­մա­նակ եք խնդ­րել մինչև սեպ­տեմ­բե­րի 4-ը այդ հար­ցին պա­տաս­խա­նել: Եվ հի­մա նաև փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը, փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք կան, և այ­սօր լսա­ծը, Ձեր կար­ծի­քով, բա­վա­րա՞ր են ար­դյոք, որ­պես­զի Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը գա միան­շա­նակ եզ­րա­կա­ցու­թյան»: Հա­ջորդ օ­րը Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում կա­տա­րեց մի գրա­ռում, ո­րում նշ­ված է. «Ե­րեկ­վա քն­նար­կու­մը նաև կարևոր տե­ղե­կատ­վու­թյուն էր պա­րու­նա­կում՝ պա­տաս­խա­նե­լու հա­մար հար­ցին, թե ար­դյո՞ք Ա­մուլ­սա­րի ոս­կու հան­քի նա­խա­գի­ծը նոր ՇՄԱԳ անց­նե­լու կա­րիք ու­նի»:

Այն, որ վար­չա­պե­տը հի­շյալ ներ­կա­յա­նա­լի հան­դիպ­ման (տե­սա­կոն­ֆե­րան­սի) ըն­թաց­քում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը շփոթ­մամբ նախ­կին ան­վա­նու­մով նշեց, ո­չինչ, նե­րո­ղա­միտ լի­նենք, բայց… Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից վե­րոն­շյալ հանձ­նա­րա­րա­կա­նը տա­լը (ընդ ո­րում, տվել է դեռ օ­գոս­տո­սի 21-ին), և օ­գոս­տո­սի 29-ին էլ այդ մա­սին հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րե­լը ELARD-TRC-ի փոր­ձա­գետ­նե­րի հետ տե­ղի ու­նե­ցած սկայպ-տե­սա­կոն­ֆե­րան­սի ըն­թաց­քում, ո­րին, ի դեպ, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան շեն­քում մաս­նակ­ցում էին նաև «Լի­դիան Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ՀՀ բարձ­րաս­տի­ճան մի շարք պաշ­տո­նյա­ներ, նշա­նա­կում է՝ այդ պա­հի դրու­թյամբ նա չու­ներ տվյալ ո­լոր­տին առ­նչ­վող նույ­նիսկ տար­րա­կան ի­րա­վա­կան գի­տե­լիք­ներ:

Խն­դիրն այն է, որ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հա­տու­մը, ո­րը, ի դեպ, բա­վա­կան թան­կար­ժեք գոր­ծո­ղու­թյուն է, ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը կամ պե­տա­կան որևէ այլ մար­մին չէ, որ պետք է կա­տա­րեն, նրանք չու­նեն այդ­պի­սի լիա­զո­րու­թյուն, դա զուտ հան­քը շա­հա­գոր­ծե­լու պատ­րաստ­վող «Լի­դիան Ար­մե­նիա» մաս­նա­վոր ըն­կե­րու­թյան խն­դի­րը և ո­րո­շե­լիքն է: Այ­սինքն` ե­թե ցան­կա­նում է, անհ­րա­ժեշտ է հա­մա­րում, կա­րող է պատ­վի­րել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան նոր գնա­հա­տում և փոր­ձաքն­նու­թյան ներ­կա­յաց­նել նոր ՇՄԱԳ հաշ­վետ­վու­թյուն, ե­թե ոչ` ոչ: Վար­չա­պե­տը կա­րող էր և ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րին վա­ղուց պետք է բո­լո­րո­վին այլ հանձ­նա­րա­րա­կան տար` պար­զել, թե ար­դյոք կա՞ «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման և փոր­ձաքն­նու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 21-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի 1-5-րդ կե­տե­րով սահ­ման­ված հիմ­քե­րից որևէ մե­կը` «Լի­դիան Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյան ներ­կա­յաց­րած ՇՄԱԳ հաշ­վետ­վու­թյա­նը «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նա­կան կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տված «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նու­թյան» 29.04.2016 թ. թիվ ԲՓ-35 պե­տա­կան փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը (դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը) ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու հա­մար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am