ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Սիրիայում դիմակայել անջատողականությանը

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդներն Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են Սիրիայում դիմակայել անջատողականությանը։

«Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, ընդգծել են, որ այդ շրջանում կայունության ու անվտանգության հասնելը հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբղջականության հանդեպ հարգանքի հիման վրա և համաձայնել են այդ նպատակով համակարգել իրենց ջանքերը։ Դրա հետ կապված մերժել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով այդ հողում նոր իորղությունների ստեղծման բոլոր փորձերը, ներառյալ ինքնակառավարման անօրինական նախաձեռնությունները։ Նրանք վճռականություն են հայտնել դիմակայելու անջատողական պլաններին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խարխլմանն ու սպառնում են հարևան երկրների ազգային անվտանգությանը»,-ասվում է փաստաթղթում, փոխանցում է RIA Novosti-ն։

Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին Սիրիայում իսրայելական ռազմական հարձակումները համարում են ապակայունացնող և տարածաշրջանում լարվածություն հրահրող։

Էրդողանը նշել է, որ գագաթնաժողովի արդյունքներով հայտնվել է ճգնաժամի կարգավորման նոր հույս։

Գագաթնաժողովին բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Աստանայի ձևաչափն արդյունավետ հարթակ է Սիրիայում իրադրության կարգավորմանը միտված որոշումների մշակման համար։

Այս թեմայով
am