Մենք ցանկանում ենք խուսափել Իրանի դեմ պատերազմից. Դոնալդ Թրամփ

Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման իբն Համադ բեն Իսա Ալ Հալիֆայի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Իրանի դեմ պատերազմից:

«Մենք, իհարկե, ցանկանում ենք խուսափել հակամարտությունից»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ հենց Իրանն է մեղավոր Սաուդյան Արաբիայում նավթ արդյունահանող գործարանների վրա հարձակման համար, սակայն Վաշինգտոնը դեռ ուսումնասիրում է հարցը:

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի լավ է պատրաստված լինի պատերազմին, քան՝ Իրանը:

 

Այս թեմայով
am