Հիմա Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավոր է, թե՞ անդամ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր էջում գրում է.

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ, ԹԵ՞ ԴԱՏԱՎՈՐ

Մամուլից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածը Ազգային ժողովին թույլ է տալիս Սահմանադրական դատարան դիմել Սահմանադրական դատարանի ԴԱՏԱՎՈՐԻ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործով։

Այստեղ բնական հարց է ծագում՝ հիմա Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավոր է, թե՞ անդամ»։

Այս թեմայով
am