Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներկայումս անորոշ վիճակ է. Լարիսա Ալավերդյան

Անորոշության բավականին մեծ աստիճան է հիմա տիրում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ամենակարեւորը այս հարցում այն է, թե ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել, կամ տեղի չի ունեցել այդ գործընթացում այն քաղաքականությունում, որը վարվում էր մինչեւ նոր իշխանությունների գալը: Ցավոք,ամենաբնութագրիչը, դա անորոշության շատ բարձր, ես կասեի՝ վերին աստիճանի անհանգստացնող վիճակ է»,- նշեց Ալավերդյանը:


Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, քաղաքագիտության եւ միջագզային հարաբերությունների մեջ դրական է համարվում բանակցային գործընթացը, երբ որ կան հանդիպումներ, այլ ՝ ոչ թե կրակոցներ. «Միայն այսքանը: Դժվար է ակնկալել ինչ-որ մի բան այս անորոշ վիճակում: Ավելի շատ հուսանք, որ կունենանք քիչ թե շատ տրամաբանական մոտեցում նոր իշխանությունների կողմից, բայց ես, ճիշտն ասած, անցած տարի ակնկալում էի, որ կլինեն փոփոխություններ: Դեռ անցած տարվա հուլիսին վարչապետն ասաց, որ աշխարհում արցախի հիմնահարցի ընկալումը բավականին խեղաթյուրված է, եւ ասաց, որ 2019թ.-ը պետք է դառնա աշխարհին արցախի հիմնահարցի վերաբերյալ ճշմարիտ պատկերը տարածելու ժամանակաշրջանը: Ցավոք, 2019թ. շուտով կավարտվի, մինչդեռ գործող վարչապետը մի քանի օր առաջ ասաց. «Ես զարմացա, թե ինչ պատկերացում ունեն աշխահրում Արցախի հիմնահարցի մասին»: Այսինքն, մեկ տարուց ավել անց նա կրկնեց նույն միտքը, շատ ավելի զարմանք արտահայտելով: Դա ինձ անհանգստացնում է, որովհետեւ, եթե անցած տարի մտածում էի, որ իրապես կսկվի մի գործընթաց, որն աշխարհին կներկայացնի իրական պատկերը եւ հստակ փոփոխություններ կկատարվեն Հայաստանի ռազմավարության մեջ»:

Ըստ Ալավերդյանի, Հայաստանը մեկ խնդիր ունի՝ պահպանել եւ պաշտպանել Արցախի Հանրապետությունը:

Այս թեմայով
am