Իդլիբում գտնվել է քարանձավ, որտեղ ապստամբները նկարահանումներ են իրականացրել

Սիրիայի Իդլիբ նահանգում՝ Խան Շեյխուն քաղաքի մատույցներում, կառավարական բանակի զինվորականները հայտնաբերել են քարանձավ, որտեղ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները կարող էին պատրաստած լինել «քիմիական հարձակման» մասին տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Նշվում է, որ քարանձավը եղել է նաև գրոհայինների ապաստարան։ Այնտեղ սիրիացի զինվորականները գտել են զենքեր և հանդերձանքի տարրեր։

Բացի այդ, այնտեղ եղել է նկարահանման հարթակ, որտեղ նրանք նկարահանել են տեսանյութեր, որպեսզի այնուհետև մեղադրեն կառավարական զորքերին քիմիական հարձակում իրականացնելու մեջ։

Քարանձավի մակերեսը կազմել է մոտ 10 քմ, սակայն այն ծառայել է որպես հրամանատարական կետ, դաշտային հոսպիտալ և քնելու տեղ։

«Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը գործում է սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում։ Դրա գործունեության նպատակը մարտական գործողություններից տուժած բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելն է։ Կազմակերպությանը, սակայն, բազմիցս մեղադրել են սուտ տեղեկությունների տարածման մեջ։

Այս թեմայով
am