Փոխհրաձգություն Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությանը։ Վերջինս հայտնում է, որ տաջկական կողմն առաջինն է զենք կիրառել՝ կրակ բացելով ղրղզական Մակսատ անցակետի ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է զոհվել։

Ղրղզական կողմը հայտնում է, որ փոխհրաձգության պատճառ են հանդիսացել սահմանի չհամաձայնեցված տարածքներում Տաջիկստանի քաղաքացիների կողմից իրականացված շինաշխատանքները։ Ի պատասխան՝ Ղրղզստանի քաղաքացին համանման գործունեություն է ծավալել նույն տարածքում, ինչին տաջիկներն ագրեսիվ կերպով են արձագանքել՝ պահանջելով դադարեցնել։ Սկսվել է լեզվակռիվ, որը վերաճել է փոխհրաձգության։ Տաջկական կողմը հայտնում է, որ միջադեպի հետևանքով մի քանի քաղաքացիներ հրազենային վնասվածքներ են ստացել։

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը ժամանել է զինված հակամարտության վայր՝ սահմանային Բատկենի շրջան։Նա կայցելի տուժածներին, կհանդիպի սահմանամեձ տարածքի բնակիչների հետ։

 

Այս թեմայով
am