Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (այժմ լիազորությունները կասեցված են,-խմբ.) Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ:

Հայցվորը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դատավոր Գրիգորյանը նշել է, որ հայցի պատճառը Մելիքջանյանի՝ օգոստոսի 13-ին «Iravaban.net»-ին տված հարցազրույցն է: Գրիգորյանը նշել է, որ միայն զրպարտությունը հերքելու պահանջ է ներկայացրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am