Վանեցյանի հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ-ի պետի պաշտոնից հրաժարականին՝ գրելով.

«Կարող եմ կռահել, թե ինչը/ինչերն են եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները:

Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ:

Մտահոգ մարդկանց թիվն ավելանում է օրեցօր: Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ սրտացավությունն ու սեփական պատիվը քաղաքական տարաձայնություններ չի ճանաչում:

Իսկական սպան սպա է մնում»:

Այս թեմայով
am