Ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

«Հնարավոր չէ, որ Հայաստանը հետ կանգնի բանկային գաղտնիքի վերաբերյալ օրենքի փոփոխությունից և այն Ազգային ժողով չուղարկի»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր նրանք, ովքեր այս որոշման հետ կապված ուղղակի աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկը բարձրացնելու հիմքեր չունեն։ Ես չեմ պատկերացնում, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար պետք է լինի։ Կոռուպցիայի դեմ պետք է լինի լիարժեք պայքար։ Մյուս կողմից էլ հանրությունն ասում է, թե բա թալանածը ինչի չեք հետ բերում, ճիշտ է ասում։ Հետ բերում ենք, բայց ինչի բավարար տեմպերով հետ չենք բերում, որովհետև բազմաթիվ սահմանափակումներ կան, որ չկարողանանք հասանելիություն ունենալ և ամբողջական պատկեր տեսնել։ Ասում էին, բա Սաշիկի փողերն ուր ա, որի մասին ասում էինք, չնայած, էս վերջերս, իրադարձություններ են ի հայտ գալիս, որ, ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա»,-նշեց վարչապետը։

Գործադիրի ղեկավարը ևս մեկ անգամ նշեց՝ պետք չէ աղմուկ բարձրացնել, քանի որ այդ օրենքն ընդունվելու է, և կոռումպացված փողերը մինչև վերջ հետ են բերվելու ՀՀ պետական բյուջե։

Այս թեմայով
am