Սկսենք սկզբից... պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Սկսենք սկզբից... պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք»։

Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ էր կատարել Միքայել Մինասյանին։ Վարչապետը, մասնավորապես, ասել էր․

«Միքայել Մինասյանն ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն հասել է իրեն։ Շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես, ՀՀ ստրատեգիական օբյեկտներից մեկի մասնավորեցման գործով։ Ենթադրում եմ, որ ինքը մտածել է, որ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի հետևանքով Սերժ Սարգսյանը կձերբակալվի։ Դրա համար շտապել է հայտարարել, որ ինքը քաղաքական հալածյալ է»։

Այս թեմայով
am