Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին, զորամասում լինելու փոխարեն, քրոջ հետ եղել է թիկնազորի հետ զբոսնելիս. Նարեկ Սամսոնյանը տեսանյութ է հրապարակել

 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութը, որի մասին ավելի վաղ էր հայտնել:

Սամսոնյանը նշել էր, որ տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրն է, ով զբոսնում է մի տղայի հետ՝ թիկնազորի ուղեկցությամբ: Տեսանյութը քիչ առաջ հրապարակելիս նա գրել է, որ այդ տղան Փաշինյանի որդին է՝ Աշոտ Փաշինյանը, ով ժամկետային զինծառայող է:

«Խնդրեմ սա էլ այն տեսանյութը, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա:

Իրականում Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն եղել է թիկնազորի հետ զբոսնելիս և ես` ի դժբախտություն Նիկոլի հայտնվել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում, ու դրա համար էլ ոստիկանները սենց ստորացան: Ու Նիկոլն էլ իրավունք ունի նախկին նախագահների որդիների ծառայել-չծառայելուց խոսա էլի...»,-գրել է նա, ապա հավելել. «Իշխանափոխությունից հետո դեռ կպարզենք՝ Աշոտ Փաշինյանը քանի օր ա անցկացրել զորամասում»:

Նարեկ Սամսոնյանը նաև հայտնել էր, որ այս տեսանյութի պատճառով ոստիկանությունը զննելու է իր մեքենան:

Այս թեմայով
am