Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը կարևոր առաքելություն է իրականացրել. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին.

«Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարևոր առաքելություն է իրականացրել։ Նման մարդկանց համար սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են։

Պատիվ ունեմ պարոն գեներալ»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը:

Այս թեմայով
am