«Երբեք որևէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել». Նիկոլ Փաշինյան

«Ավելի մեծ անհեթեթություն դժվար է ասել»,- արձագանքելով հարցին՝ արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունի՞ պայամանավորվածություն, քանի որ ընդդիմախոսները պարբերաբար մեղադրում են իրեն, որ նախորդների գործունեությանը քաղաքական գնահատական տալուց խուսափում է,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի նախորդ իշխանությանը գնահատական տրված է և այդ գնահատականը եղել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և Հայաստանում շարունակվող հեղափոխությունը։ Հիշում եք, որբ 1998 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն՝ էլի այդ հարցը արծածվում էր նախորդ հանցավոր ռեժիմին գնահատական տալու այդ պրոցեսը շատ մեծ թափով սկսվեց, և արդյունքում ավարտվեց Բաղրամյան 26-ի կայքում տեղադրված մի քանի էջանոց փաստաթղթով, որտեղ ասվում էին բաներ, որը հայտնի են, և, որը, որ ոչինչ չբերեց։ Մեզ ուրիշ բանի համար էլ են քննադատում, մեզ ասում են շատ եք քննադատում նախկինների չարածների վրա։ Բա էս ամեն ինչը ներկայացնում են, ի՞նչ է, եթե ոչ նախորդ իշխանության գնահատական։ Զինվորների սննդի կարգը փոխելն ի՞նչ է, եթե ոչ նախորդ իշխանության գնահատական։ Ես նախորդ իշխանության գնահատականը նո՞ր պիտի տամ»,-ասաց վարչապետը՝ շարունակելով:

«Ես երբեք ինձ որևէ պայմանավորվածությամբ չեմ կաշկանդել իմ հրապարակային գործունեության առաջին օրից, և ժամանակը դա ցույց է տվել։ Այն ժամանակ ընդդիմադիրների մի մասն էր ինձ մեղադրում, ասում էին, որ ես բանտից պայմանավորվածությունով եմ դուրս եկել։ Ինտերնետում փնտրեք՝ տասնյակ այդպիսի հոդվածներ կգտնեք։ Ես իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում պայմանավորվածություն ունեցել եմ մի սուբյեկտի հետ և այդ սուբյեկտը Հայաստանի ժողովուրդն է, և այդպես լինելու է միշտ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը

Այս թեմայով
am