Պետք է ձև անելը դադարեցնել ու անցնել իրական քննարկումների. Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի զորավարժություններին:

«Մեզ հայտնի է՝ ինչի են նրանք նախապատրաստվում, իսկ ինչի՞ ենք նախապատրաստվում մենք»,- հարց ուղղվեց վարչապետին:

Փաշինյանը նշեց, որ զորավարժություններին մեր արձագանքը արդեն ներկայացվեց. 100 փաստերի մեջ Զինված ուժերին վերաբերող լուրջ բաներ կային, սակայն կարծում է, որ կառուցողական բանակցային գործընթացով պետք է լուծել այս հարցը: Վարչապետը շեշտեց՝ Հայաստանը, Արցախը սպառնալիքների ներքո ԼՂ հարցի կարգավորման չեն գնա, պետք է դադարեցնել այդ ճանապարհը՝ մեզ սպառնալու միջոցով լուծում պարտադրելու փորձերը: Վարչապետը շեշտեց՝ պատրաստ են կառուցողական քննարկումների:

«Մեր դիրքորոշումը կառուցողական է՝ հիմնված փաստերի վրա, մենք ուզում ենք հարցի կարգավորման հասնել, ոչ թե ձև անել: Պետք է ձև անելը դադարեցնել ու անցնել իրական քննարկումների, ոչ թե ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի Ադրբեջանի նախագահն իր այս դիրքորոշման նկատմամբ, Փաշինյանն ասաց.

«Դե, գիտեք, եկեք բանակցային փակ հատվածներից. ես ոչ թե ձեզնից գաղտնիք ունեմ, այլ կոռեկտ չէ»:

Այս թեմայով
am