Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը․ Ոստիկանություն

Այսօր համացանցում լուսանկար էր հրապարակվել, ուր պատկերված էր  կոտրած աղբաման:

Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկը անհայտ անձը կոտրել է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից ինջեցնելիս սեղմել է աղբի ճզման սեղմակը, ինչի հետևանքով էլ աղբամանը կոտրվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս թեմայով
am