Քոչարյանի որդուն մինչ օրս թույլ չեն տալիս տեսակցել հորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե Ռոբերտ Քոչարյանի գործով այս ընթացքում որևէ խախտում արձանագրե՞լ է։
Թաթոյանն ասաց, որ դատական վարույթի հետ կապված հիմա այլևս չեն կարող արձանագրումներ անել, բայց մինչդատական վարույթում թե՛ պահպան պայմանների հետ կապված, թե՛ նաև վերաբերմունք հետ կապված՝ խախտումներ արձանագրել են և հայտարարություններով հանդես եկել են։

«Օրինակ՝ դեռ ամենասկզբում անմեղության կանխավարկածի հետ կապված պաշտոնատար անձանց հայտարարությւոնների առումով ես կանխագրելիչ-քննադատական հայտարարությամբ հանդես եկա։ Դրանից բացի, գիտեք, որ տեսակցությունների հետ կապված խնդիր կար, և մինչև հիմա էլ էլի տեսակցության հարց կա ընտանիքի անդամներից մեկի հետ։ Մենք էդ հարցով դեռ զբաղվում ենք, ես հայտարարել եմ դա, որդիներից մեկի հետ տեսակցության արգելիք հարցն է»,-ասաց նա։

Նշենք, որ խոսքը Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին է, ում տևական ժամանակ է՝ արգելում են տեսակցել հորը։ Իսկ Լևոն Քոչարյանը, որքանով հայտնի է, կարողանում է տեսակցել հորը։
Հարցին՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս տեսակցել, Թաթոյանն ասաց․ «Փաստաբանը հետևյալն է մեզ ներկայացրել, որ այս պահին իր տեսակցությունների նկատմամբ արգելքը գործում է դեռևս առաջին կալանավորման ժամանակ տրված արգելանքը, որը քննիչն է դեռ կիրառել։ Հիմա պատկերացրեք՝ մի քանի անգամ կալանավորվել բաց է թողնվել, և երբ վերջին անգամ կալանավորվել է, էդ ժամանակ գործը գտնվում էր դատարանի վարույթում։ Այսինքն՝ փաստաբանը հիմա հարցը բարձրացրել է, որով մենք զբաղվում ենք, ու քանի որ գործը արդեն դատարանի վարույթում էր գտնվում, ուստի դատարանը պետք է որոշեր»։

Իսկ ինչպիսի՞ն են կալանավայրում պահման պայամնները, ասում են՝ օդափոխման համակարգը վատն է, չափազանց շոգ է, այլ խնդիրներ կան։

Թաթոյանը, որը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին, ասաց, որ վերաբերմունքի հարցով խնդիր չկա, իսկ պահման պայմանների մասով էլ նշեց, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում էլ պայմանները գրեթե նույնն են, բայց անձամբ Քոչարյանը պայմաններին առնչվող բողոք չի ներկայացրել։

«Մենք ունեցել ենք խնդիրներ էլեկտրոնային միջոցի հետ կապված, որ էնտեղ կար անհրաժեշտություն, կենսաթոշակայինի մասով բողոք ենք, որ թոշակի վրա արգելանք էր դրվել, մենք այդ հարցով զբաղվել ենք, որ դուրս գա, որովհետև չի կարելի թոշակի վրա արգելանք դնել»,-ասաց պարոն Թաթոյանը։

Այս թեմայով
am