Խուսափե՛ք մոտ օրերս Արագած բարձրանալուց

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց: Այս մասին կոմիտեն տեղեկացնում է Facebook-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ հարցի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել նաև Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ:

Սեպտեմբերի 14-ին արտառոց ողբերգական դեպք է գրանցվել․ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա։ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատը ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր, որտեղ արդեն իսկ օգնության էին հասել հայ լեռնագնացները։ Ցավոք, լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում լեհ զբոսաշրջիկի մահվան կապակցությամբ։

⚠️ Խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ՝ Զբոսաշրջության կոմիտեն, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց։ Հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները․

☑️Բարձրանալ մեծ խմբերով
☑️Վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ
☑️Տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ
☑️Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։

Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիա
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA

Այս թեմայով
am