Քսենիա Սոբչակը ներկայացրել է իր հարսանեկան նվերները

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը «հպարտացել է» իր հարսանեկան նվերներով։ Նվերների տեսանյութը նա հրապարակել է իր ինստագրամի էջում։ Տեսանյութում հրապարակված են մեծ քանակությամբ փաթեթավորված տուփեր և բազմաթիվ ծաղկեփնջեր։

«Ահա այսպիսի նվերների խրախճանք և դեռևս մի փոքր արբած վիճակ»,-մեկնաբանել է հաղորդավարուհին իր տեսանյութը։

Հիշեցնենք, որ 37-ամյա Սոբչակը սեպտեմբերի 13-ին ամուսնացել է ռուսական թատրոնի 44-ամյա ռեժիսոր, պոետ Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել «Петровский пассаж» առևտրային համալիրում:

 

Այս թեմայով
am