Աշխարհի գավաթ․ Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաղսուդլուին

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում  Լևոն Արոնյանը պարտության մատնեց իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ երկրորդ պարտիայում գրանցեց ոչ-ոքի։ Առաջին պարտիայում հաղթել էր հայ գրոսմայստերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

Սերգեյ Մովսեսյանը 1/32 եզրափակչում շարունակում է պայքարը աշխարհի գավաթակիր Դին Լիրենի հետ: Երկրորդ պարտիայում ևս գրանցվել է ոչ-ոքի և սեպտեմբերի 15-ին նրանք կանցկացնեն թայ-բրեյք։

Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը չէին կարողացել հաղթահարել առաջին շրջանի արգելքը։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է։

Այս թեմայով
am