Կինոյի քաղաք Գյումրիում ընթանում է Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգը

Գյումրիում այս պահին ընթանում է մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որին քաղաքային ու մարզային ղեկավարությունից բացի, ներկա են նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պատգամավորներ։

Համերգը տեղի է ունենում Սև բերդ ամրոցում։ Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարություններով դիմավորեց մաեստրոյին, որին հաջորդեցին նրա հայտնի ու սիրված կինոերաժշտությունները։ Բեմահարթակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է, որը նոր գործիքավորումներով ներկայացնում է մանսուրյանական երաժշտությունը հանրապետության տարբեր բնակավայրերից Գյումրի ժամանած հանդիսատեսին։

Համերգի հասույթը տրամադրվելու է Գյումրու երաժշտական դպրոցներին։

На изображении может находиться: 1 человек, толпа

На изображении может находиться: один или несколько человек, толпа и баскетбольная площадка

На изображении может находиться: 11 человек, люди на сцене и люди стоят

Այս թեմայով
am