Արսեն Թորոսյանը պետպատվերի տրամադրման գործընթացի վերաբերյալ հրաման է ստորագրել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:

Այլևս անհրաժեշտ չի լինի բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր):

Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից»:

Այս թեմայով
am