Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չկան. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 75 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 66-ը՝ չեզոք։
Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չկան, իսկ մյուս հոդվածները հիմնականում չեզոք են։ Բացասական հոդվածներից կարելի է եզրակացնել, որ Ամուլսարի հարցով Լենա Նազարյանի դիրքորոշումը չի բավարարում հասարակության այն հատվածին, ում հետ ժամանակին տիկին Նազարյանը պայքարել է Ամուլսարի շահագործման դեմ։ Համացանցում և մամուլում հիշեցնում են, որ 2017 թվականին Լենա Նազարյանը ԱԺ ամբիոնից Ամուլսարի մասին խոսելիս նշում էր վտանգավորության աստիճանը և հայտարարում, որ դեմ է Ամուլսարի հանք դառնալուն։

Հրապարակումներում եզրահանգում են, որ Լենա Նազարյանը ոչ սկզբունքային քաղաքական գործիչ է, որն այսօր խոսում է սկզբունքայնությունից, ավելի սկզբունքային լինելու կոչեր անում։

Լենա Նազարյանի և մի քանի քաղաքական գործիչների այն դիրքորոշումից հետո, ըստ որի «Էլարդ» կազմակերպության զեկույցը չի փարատել իրենց մտահոգությունները նախագծի վերաբերյալ և զեկույցը համարվել էր առավելապես հակասական՝ կոնկրետ որոշում կայացնելու համար, հասարակության մոտ հարցեր են առաջացել, այդ դեպքում ինչո՞ւ պետբյուջեից 400.000 դոլար ծախսվեց Ամուլսարում փորձաքննություն անցկացնելու համար, եթե այդ ընկերությունը ոչ կոմպետենտ է։

Այս թեմայով
am