Բաքուն հրապարակել է Արցախ այցելելու համար «սև ցուցակում» հայտնված ֆրանսիացիների անունները

Ադրբեջանի արտգործնախարարությունը մտադիր է իր «սև ցուցակում» ավելացնել Արցախ այցելած ֆրանսիացի խորհրդարանականների անունները:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տվյալների` Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել ֆրանսիական կողմին: Հատկապես շեշտվել է պատգամավոր Գի Թեյզերի անունը, որն արդեն ընդգրկված է ցուցակում:

Ցուցակում ներառվելու են նաև Վալերի Բուայեի,  Ժան-Պիեր Կյուբերտաֆոնի, Մոհամադ Լակհիլի, Դանիել Ղազարյանի, Գիյոմ  Կասպարյանի և սենատոր Պիեռ Ուզուլիասի անունները:

 

Այս թեմայով
am