Դատարանի մոտ գրանցված միջադեպով 3 քաղաքացի բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին.Է. Ջանոյան

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայի մոտ բախումներ տեղի ունեցավ  Քոչարյանի աջակիցների և նրան մեղադրողների միջև:

Գրանցված միջադեպով երեք քաղաքացի բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, մեկ քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն:

Այս մասին meganews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո  դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել:  Քոչարյանի աջակիցներին, այդ թվում և Արամ Հարությունյանին ոստիկանությունը բերման է ենթարկել: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունն էլ վատացել է, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Այս թեմայով
am