«Կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ զինամթերքի պակաս չի եղել ապրիլյան պատերազմի օրերին». Մովսես Հակոբյա

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ նախկին հրամանատար, Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր զբաղեցնում է Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը (նստավայրը՝ Երևան) և իր գործառույթն այսօր ՀՀ ուժային բոլոր կառույցներում վերահսկողություն իրականացնելն է։ Ըստ այդմ ստուգում և գնահատում է ուժերի մարտունակությունը՝ բանակում, Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ), Ոստիկանական ուժերում և Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ): Նկատի ունենալով 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մովսես Հակոբյանի զբաղեցրած պաշտոնական դիրքը՝ ԶՈՒ-ում, և մոտալուտ ժամկետում իր կանչվելը՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, 168.am-ը բարձրաստիճան ռազմական գործչից հետաքրքրվել է այդ հանձնաժողովի ստեղծման խորքային նպատակի, նախկին իշխանության օրոք դեպքերին տրված եզրակացությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած դիրքորոշման մասին և այն մտացածին միֆերի մասին, որոնք շարունակում են մինչ օրս տարածվել հանրության շրջանում՝ բանակի մասին հատուկ կարծիք ձևավորելու նպատակով:

– Պարոն Հակոբյան, այսօր ԱԺ-ում ստեղծված է ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ձեզ համար հասկանալի՞ է՝ հատկապես ի՞նչ ակնկալիքով է ներկայիս իշխանությունը ապրիլյան դեպքերը վերստին թարմացնում, արդյոք նոր բան կա՞ բացահայտելու:

– Դրա վերաբերյալ արդեն իսկ կա լուրջ փաստաթուղթ, որը վերլուծություն է և մասնագիտական գնահատական, որ տրվել է այդ օրերին իրականացված մարտական գործողություններին: Եվ այդ փաստաթղթի մասին հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ասեմ, որ ես մաս եմ կազմել այդ փաստաթղթի ստեղծմանը, վերլուծական աշխատանքներին, և, բնականաբար, համաձայն եմ ամփոփված տեղեկատվությանը: Ասեմ ավելին, այդ փաստաթուղթը երեք անգամ ինձ է հասցեագրվել որոշ բացթողումներով և լրացումներով, հետ է գնացել մշակող մարդու մոտ, որպեսզի բոլոր գնահատականները ճշգրիտ արտացոլվեն: Այդ հույժ գաղտնի փաստաթղթում տրված են համարժեք գնահատականներ և այն, որ ռազմական անվտանգությանն առնչվող փաստաթուղթը չէր կարող հրապարակային լինել, շատ բնական է:

Նյութերը բոլորը գաղտնի են և դեռ երկար ժամանակ գաղտնի կմնան։ Ընդգծեմ նաև, փաստաթղթի մշակմանը նախորդ իշխանության օրոք հետևել են որոշակի պրոցեսներ՝ ըստ գնահատականների, որոնք տրվել են մարտական գործողություններին: Վերադասին զեկուցելուց հետո գործընթացն ավարտվել է այնտեղ, որտեղ ավարտվում է պատասխանատվություն կրելը:

Ըստ այդմ՝ եղել են մարդիկ, որոնք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, ոմանք զորացրվել են, ընդհուպ՝ պաշտոնների իջեցումներ են արվել: Ժամանակին երկրի Գերագույն գլխավոր հրամանատարին է զեկուցվել այս ամենը, և այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ծանոթացել այս հույժ գաղտնի փաստաթղթին: Վերջինս կարդացել է ամեն ինչ, և ինքը պետք է իմանար այդ ամենի մասին՝ որպես վարչապետ։

– Այդ դեպքում ի՞նչն ենք վիճարկում հիմա, մանավանդ, որ կա նաև զուգահեռաբար հարուցված քրգործ, որտեղ իսկապես պրոֆեսիոնալ փորձագիտական կարծիք կներառվի, մինչդեռ քննիչ հանձնաժողովում հայտնի չէ՝ ռազմական գիտելիքների առումով որքանո՞վ են կոմպետենտ այդ հանձնաժողովում այսօրվա ընդգրկվածները:

– Ես դեռևս չեմ կանչվել հարցաքննության, նոր պիտի գնամ, չեմ ճանաչում այդ մարդկանց և չգիտեմ՝ նրանց կոմպետենտության աստիճանն ինչպիսին է: Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի մասին տեղյակ չեմ, մահվան ելքով դեպքերով պարտադիր քրեական գործեր պիտի հարուցվեին, բայց մարտական գործողությունների մասով,՝ տեղյակ չէի, որ քննություն է ընթանում:

Մանրամասները՝ այստեղ

Այս թեմայով
am