Խնդրում եմ վերացնել ցանկացած խափանման միջոց. դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը քննության առավ ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը, այն է՝ վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը: Միջնորդությունը բխում է սեպտեմբերի 4-ին ՍԴ-ի հրապարակած  որոշումից:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց միջնորդությունը: Արամ Օրբելյանն ընթերցեց ՍԴ որոշումից հատվածներ և արձանագրեց.

«ՀՀ ՍԴ 3-րդ հոդածի համաձայն՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները հարգելն ու պաշտպանություն իրականացնելը հանրային իշխանության պարտավորությունն է, այսինքն՝ ներառյալ դատարանը, պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ բացառելու կամ եթե արդեն տեղի  է ունեցել, ապա վերացնելու անձի և քաղաքացու Սահմանադրությամբ և այլ օրենքնրով նախատեսված իրավունքների խախտումը»,- ասաց Օրբելյանը:

Մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը ևս, անդրադառնալով ՍԴ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, նշեց.

«ՍԴ որոշաման մեջ հղում է տրված Եվրոպական դատարանի նախադեպին, որտեղ արձանագրել է, որ եթե օրենքի որակը բավարար չէ, օրինակ օրենսդրական բացի պայմաններում կալանավորումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի տեսանկյունից իրավունքի խախտում է, և ցանկանում եմ նաև արձանագրել, որ ակնհայտ իրողություն է, որ գործառույթային անձեռնմխելիությամբ օժտված անձանց համար ընթացակարգային, կառուցակարգային, ի պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական օրենսգիրքը չի նախատեսել, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները բավարար չափով, և այդ որոշմամբ՝ ՍԴ դատարանը տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար՝ օրենսդրական քաղաքականության շրջանակներում: Բայց մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ օերնսդրական բացերի պայմաններում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որը ինքնին ուղակիորեն ենթադրում է Սահմանադրության խախտում և խնդրում եմ վերացնել խափանման միջոց կալանավորումը և առհասարակ ցանկացած խափանման միջոց»:

Այս թեմայով
am