«Կոչ կանեմ Արփինե Հովհաննիսյանին հրապարակել, թե ինչ են դեսպաններն ասել ՀՀԿ-ի մասին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արփինե Հովհաննիսյանը եթերում ասել է, որ ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին, իր հետ անձնական զրույցում, բողոքել է Հայաստանի ներկայիս իշխանություններից։

Ես, բնականաբար, այնքան չեմ իջնի, որ պատմեմ, թե դեսպաններից ով և ինչ էր անձնական զրույցներում ասում Արփինե Հովհաննիսյանի մասին։

Փոխարենը, ես կոչ կանեմ Արփինե Հովհաննիսյանին հրապարակել, թե ինչ են դեսպաններն ասել իրեն իր՝ ՀՀԿ-ական իշխանությունների մասին, ոնց են պահանջել հարգել մարդու իրավունքներն ընդհանրապես ու կոնկրետ դեպքերում»։

Այս թեմայով
am